«ՌԻԱ Նովոստին» կայքից հեռացրել է Արցախի Հանրապետության պետնախարարի հետ հարցազրույցը

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունն իր կայքից հեռացրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը, որի հրապարակումից հետո կայքն Ադրբեջանում արգելափակվել էր:

Կայքի արգելափակման առնչությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, թե իբր ռուսական պետական գործակալությունները տարածում են «զրպարտչական տեղեկություն», ինչը հակադրվում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» և խթանում է «անջատողական միտումները»։