Հռոմը, Փարիզը և Բեռլինը չեն պնդում, որ Ղրիմը վերադարձվի Ուկրաինային
«Հռոմը, Փարիզը և Բեռլինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության ընթացքում պնդում են բանակցություններ սկսել, ոչ թե Ղրիմը Ուկրաինային վերադարձնել»։ Այս մասին գրվել է The American Conservative ամսագրի հոդվածում:
Հոդվածում նշվում է նաև, որ ԱՄՆ-ի շահերը չեն համընկնում Ուկրաինայի շահերի հետ։ Այդ կապակցությամբ «ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ուկրաինային զենք մատակարարել՝ պաշտպանվելու և ռազմի դաշտում ռուսներին հաղթելու համար, բայց ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ԱՄՆ-ը պատրաստ չեն կռվել ուկրաինացիների համար»։ Ըստ ամսագրի հեղինակի՝ Ուկրաինան չի կարողանա բավականաչափ զենք ստանալ արևմտյան գործընկերներից՝ իր առջև դրված խնդիրները լուծելու համար։

