Մենք նոր բան չենք պահանջում․ վերահաստատեք 1992 թ․ Գերագույն Խորհրդի որոշումը և առաջնորդվեք ՀՀ Անկախության հռչակագրով

Այսօր` 19:00-ին Ֆրանսիայի հրապարակ:

Մինչ այդ` կարևորի մասին.

​​Պայքարի առաջին օրից իշխանությունը փորձում է հիմքեր ստեղծել ինձ կալանքի տանելու համար։ Պատրաստ եմ պատասխանատվություն կրել տուժած քաղաքացիների և ոստիկանների համար, իսկ ՔՊ-ն պետք է պատասխան տա 5000 զոհված տղաների և հանձնված տարածքների համար։

Միջադեպը եղել է հրահրված։ Սադրանքը կազմակերպել է ոստիկանությունը՝ Նիկոլի հրահանգով։ Քաղաքացիական հագուստով սադրիչներ ենք տեսնում մեր շարքերում։

Ոստիկանությունն հատուկ միջոց է կիրառել քաղաքացիների նկատմամբ, իսկ մենք ընդամենը պահանջել ենք բացել փողոցը, որ շարունակենք մեր երթը։

Հայ ժողովրդի 90 տոկոսից ավելին դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ու հայտնվել են մի խումբ մարդիկ, որոնք ասում են, որ կարգավիճակի նշաձող են իջեցնում։ Նրանք հավատում են, որ ադրբեջանցին պետք է ապահովի արցախցու անվտանգությունը։

Պայքարը միայն Արցախի համար չէ։ Վաղը կարող ենք կորցնել Սյունիքը և հայկական պետականությունը։

Մենք նոր բան չենք պահանջում․ ասում ենք՝ վերահաստատեք 1992 թ․ Գերագույն Խորհրդի որոշումը և առաջնորդվեք ՀՀ Անկախության հռչակագրով։

Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից