Եվրամիությունը չպետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․ Արտակ Բեգլարյան
Եվրամիությունը չպետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերը՝ մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է բանակցությունների առարկա դառնա Եվրամիության համար»,- ասել է Բեգլարյանը։
Նա ընդգծել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն այն չպետք է դառնա «Ռուսաստանի և Արևմուտքի ներկայիս բարդ հարաբերությունների մաս»։ Խնդիրը լուծելու համար արդեն կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ճանաչված ձևաչափը, որոնք պատասխանատվություն են կրում հակամարտության կարգավորման համար։

