Հայաստանում կստեղծվի Իրանական նորարարությունների և տեխնոլոգիաների տուն. Tehran Times

Հայաստանում կստեղծվի նորարարությունների և տեխնոլոգիաների իրանական տուն։ Այս մասին հայտնում է Tehran Times-ը։

Նշվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահի աջակցությամբ մի քանի երկրներում ստեղծվել է Իրանական նորարարությունների և տեխնոլոգիաների տուն ՝ գիտելիքի վրա հիմնված արտադրանքի համաշխարհային շուկա զարգացնելու նպատակով:

Նման կենտրոններ արդեն ստեղծվել են Ռուսաստանում, Թուրքիայում, Չինաստանում, Սիրիայում և Քենիայում, որոնց շուտով կմիանան Հայաստանն ու Իրաքը։

Աջակցելով նորարար գաղափարներին և անցկացնելով տեխնոլոգիական ու նորարարական միջոցառումներ՝ կենտրոնները հարթակ կդառնան իրանական գիտելիքահեն ընկերությունների և նորաստեղծ ձեռնարկությունների զարգացման և առաջմղման համար։

Կենտրոնները հիմնականում ձևավորվում են մասնավոր հատվածի ներդրումներով և աջակցությամբ։