Արթուր Թովմասյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանում ՀՀ դեսպանի հետ. քննարկել են օրակարգային հարցեր
Մայիսի 25-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը ծավալված ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են հայությանը հուզող օրակարգային հարցեր, Հայաստան- Արցախ-Սփյուռք փոխգործակցության հեռանկարները։

