Միշելը խուսափել է «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունից, քանի որ ուզեցել է բալանսավորված հայտարարություն ունենալ. Եղոյան

Արցախի կարգավիճակը թողնված է անորոշ ապագային։ Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Նրա խոսքով, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խուսափել է «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունն օգտագործելուց, որովհետև ուզեցել է բալանսավորված հայտարարություն ունենալ:

«ԵՄ-ը բալանսավորում է իր շահերը Հայաստանի և Ադրբեջանի հետ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բառապաշար է փոխվում, Եղոյանն արձագանքեց. «Իր բառապաշարն է փոխվում:  ԵՄ-ն առանձին խաղացող է, ինքն ունի իր շահերը և Հայաստանի հետ, և Ադրբեջանի հետ»: