ԵԽ նախագահ Միշելի մամուլի հայտարարությունը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին
Այսօր կրկին հյուրընկալել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին։ Սա մեր երրորդ քննարկումն էր այս ձևաչափով։ Մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացման վրա։ Այս մասին գրված է www.consilium.europa.eu-ի կայքում:
Քննարկումն անցել է անկեղծ և արդյունավետ։ Մենք վերանայեցինք հարցերի ամբողջ փաթեթը: Մենք մանրամասն քննարկում ունեցանք հումանիտար հարցերի, այդ թվում՝ ականազերծման, կալանավորներին ազատելու և անհայտ կորածների ճակատագրի հետ կապված հարցերի շուրջ:
Մենք հասանք հետևյալ արդյունքների.
Սահմանային խնդիրներ
Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա Սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սահմանի սահմանազատմանը և ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ:
Հաղորդակցություններ
Ղեկավարները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է շարունակել տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Նրանք համաձայնության են եկել Արևմտյան Ադրբեջանի ու Նախիջևանի, և Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման, ինչպես նաև երկու երկրների կապի ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ։ Հատկանշական է, որ նրանք համաձայնության են եկել սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաև մաքսային սկզբունքների շուրջ միջազգային տրանսպորտի համատեքստում: Փոխվարչապետներն առաջիկա օրերին կաշխատեն այս հարցերի շուրջ:
Խաղաղության պայմանագիր
Ղեկավարները պայմանավորվել են առաջ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը կքննարկեն այս գործընթացը։ Ի հավելումն այս ուղու, ես երկու ղեկավարներին էլ շեշտեցի, որ անհրաժեշտ է, որ ուշադրություն դարձնեն Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը:
Սոցիալ–տնտեսական զարգացում
ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը ձգտում է նպաստել տնտեսական զարգացումը` ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:
Ես նաև շեշտեցի բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու կարևորությունը։ ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունը.
Մենք պայմանավորվեցինք սերտ կապի մեջ մնալ և նորից կհանդիպենք նույն ձևաչափով մինչև հուլիս/օգոստոս։ Շնորհակալություն:
Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: