Լրատվամիջոցները պարզել են, թե Գերմանիան երբ է մտադիր հրաժարվել ռուսական նավթից

Գերմանիան մտադիր է հրաժարվել ռուսական նավթից մինչև 2022 թվականի վերջը, նույնիսկ եթե ԵՄ երկրները համաձայնության չգան նավթի էմբարգոյի ներդրման շուրջ, գրում է Bloomberg-ը՝  հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։

Հրատարակչության տվյալններով՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը կշարունակի նպաստել ռուսական նավթի մերժմանը որպես պատասխան Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության։ Գերմանիան նավթի այլընտրանքային մատակարարների հետ գործարքներ կնքելու գործընթացում է, սակայն նրանց ցուցակը դեռ չի հրապարակվում։ Գերմանիայի կառավարությունը վստահություն է հայտնել, որ վեց-յոթ ամսում կկարողանան լուծել լոգիստիկ բոլոր խնդիրները։