Ամո՛թ քեզ, Նիկոլ, հազա՛ր ամոթ, դու այս նույն քայլերն արեցիր 4 տարի առաջ, և հիմա դիկտատոր ես դարձել․ Համբիկ Սասունյան

Ամո՛թ քեզ, Նիկոլ, հազա՛ր ամոթ։ Դու այս նույն քայլերն արեցիր 4 տարի առաջ, որ իշխանության հասնես, և հիմա դիկտատոր ես դարձել և թույլ չես տալիս, որ ուրիշներն անեն։ Թքեմ քո վրա, ամո՛թ քեզ։ Ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո հայտարարեց «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ,  հայ վրիժառու, Լոս-Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանի սպանությունն իրականացրած Համբիկ Սասունյանը։

Ոստիկանական բաժանմունից դուրս գալով՝ լրագրողներին պատմեց ոստիկանության անօրեն գործողությունների մասին․

«Ես պարզապես քայլում էի և, տեսնելով, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում մեր տղաներին ու աղջիկներին, ասացի ՝ ինչո՞ւ եք ձերբակալում։ Այդ ժամանակ երկու հոգի ինձ բռնեցին և վայրենաբար մեքենայի մեջ դրեցին․ գլուխս էլ խփեց մեքենայի դռան վերևի մասին։ Ես հուսախաբ եղա իմ երկրի ոստիկանության վերաբերմունքից, որ իրենք հայ են կոչվում և այդպես են վարվում իրենց ժողովրդի հետ,-նշեց Սասունյանը և շարունակեց։- Նիկոլն,  ըստ երևույթին, կարմիր բերետավորներին հրահանգ է տվել, որ այսպես վարվեն մեր ժողովրդի հետ։

Ամո՛թ քեզ, Նիկոլ, հազա՛ր ամոթ։ Դու այս նույն քայլերն արեցիր 4 տարի առաջ, որ իշխանության հասնես, և հիմա դիկտատոր ես դարձել և թույլ չես տալիս, որ ուրիշներն անեն։ Թքեմ քո վրա, ամո՛թ քեզ։ Դու թուրքերից ոչ մի բանով ավելի չես, դավաճան շուն ես»,-ոստիկանական բաժանմունքի դիմաց հայտարարեց Սասունյանը և Փաշինյանին առաջարկեց առանց թիկնապահների, տղամարդավարի դուրս գալ և կանգնել մարդկանց առաջ։

Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյանը Լոս-Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու համար 39 տարի պատիժ կրել ամերիկյան բանտում, այսօր ոստիկանները խաղաղ երթի ժամանակ բերման էին ենթարկել։