Փաշինյան-Միշել-Ալիև եռյակի դավադիր գործարքն Արցախի դեմ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն է:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված հարցին, թե դուք Արցախը համարո՞ւմ եք Ադրբեջանի ամբողջականության մաս, պատասխանել է. «Ես իրավունք չունեմ հիմա այդ հարցին բարձրաձայն պատասխանել, որովհետև մենք բանակցությունների մեջ ենք և բանակցությունների մեջ ենք մտնում: Պառլամենտական երկրի Ազգային ժողովի նախագահի կողմից կոնկրետ դիրքորոշում դնելն ու գնալ բանակցությունների՝ կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա»:

Ալեն Սիմոնյանն առաջարկել է, եթե իր ասածը չբավարարեց, կարող են պատասխանը գտնել՝ հետևելով ՀՀ իշխանության գործողություններին:

Իսկ այս իշխանության գործողություններին հետևելով համոզվում ես, որ սրանց ծրագիրը Արցախը Ադրբեջանի կազմում թողնելն է: Այս ծրագրով 2018-ին եկան իշխանության, այս ծրագրի իրականացման համար հրահրվեց պատերազմ, ու հանձնվեց Արցախի 10 000 քառակուսի կիլոմետր տարածքը, այս ծրագրով այսօր պատրաստվում են հանձնել Արցախի մնացած` 2,5 հազար քառակուսի կիլոմետրը: Հակահայկական այս հրեշավոր ծրագիրը կարող է կասեցվել միայն մեկ դեպքում, եթե հայ ժողովուրդը ոտքի կանգնի ու Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկից հեռացնի Փաշինյանին ու նրա թիմին։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։