Ամերիկյան և ուկրաինական ուժերը կանոնավոր շփվում են Լեհաստանում. CNN

ԱՄՆ զինվորականների փոխգործակցությունը Լեհաստանում ուկրաինական զորքերի ներկայացուցիչների հետ վերաբերում է անվտանգության ոլորտում ԱՄՆ-ից Ուկրաինային օգնություն ուղարկելուն, հայտնում է CNN-ը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի ակնարկել է, որ ամերիկյան զորքերը կարող են ներգրավվել Լեհաստանում ուկրաինական ուժերի ուսուցմանը։ Երկուշաբթի Բայդենը բացատրել է, թե ինչ էր ուզում ասել ամերիկացի դեսանտայինների հետ հանդիպման ժամանակ իր աղմկահարույց արտահայտություններով, որոնց նա խոստացավ հնարավորությաբ դեպքում անձամբ տեսնել ուկրաինացիների խիզախությունը, երբ նրանք «այնտեղ» կլինեն։ Նա հայտարարել է, որ «խոսքը զորքերի, ուկրաինական զորքերի պատրաստման հարցում օգնության մասին է, որոնք գտնվում են Լեհաստանում»։

Սպիտակ տան աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ Լեհաստանում ուկրաինական զորքերը և ԱՄՆ զինվորականները պարբերաբար շփվում են։

Ինքը՝ Բայդենը, բազմիցս բացառել է Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ ասելով, որ դա հղի է Երրորդ համաշխարհային պատերազմով։ Երկուշաբթի օրը Բայդենը կրկնել է, որ Ռուսաստանի հետ ցամաքային կամ միջուկային պատերազմը վերջին բանն է, որ նա ցանկանում է։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։