Մակրոնը և Պուտինը ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ շփումը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Պուտինը Մակրոնին ասել է, որ հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն անում է հնարավոր ամեն բան՝ փրկելու խաղաղ բնակիչների կյանքը՝ կազմակերպելով մարդասիրական միջանցքներ։
Բացի այդ, Պուտինը ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի անվտանգության ուժերի և ազգայնականների կողմից ամեն օր իրականացվող բազմաթիվ ռազմական հանցագործությունների, մասնավորապես՝ Դոնբաս քաղաքների զանգվածային հրթիռակոծման և հրետանային գնդակոծությունների վրա։
Կողմերը քննարկել են նաև Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները, Պուտինը նախանշել է հնարավոր պայմանավորվածությունների մշակման հիմնարար մոտեցումները։ Առաջնորդները պայմանավորվել են կապի մեջ մնալ։
Հատուկ գործողության մեկնարկից սկսած` Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան Բելառուսում բանակցությունների երեք փուլ են անցկացրել, ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Այժմ այս ձևաչափով բանակցություններ են ընթանում ամեն օր՝ տեսահղումով։

