Ճապոնիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ. ցուցակում է նաև Մարիա Զախարովան

Ճապոնիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում ռուս 15 ֆիզիկական անձանց և  ինը կազմակերպությունների, այդ թվում՝ պաշտպանության նախարարության և  սպառազինության պետական ​​«Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներկայացուցիչների նկատմամբ, հայտնում է «Ռոյթերս»  գործակալությունը։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 76 ֆիզիկական անձանց, յոթ բանկի և  12 այլ սուբյեկտների նկատմամբ։

Ցուցակում ընդգրկվել են նաև  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և  ռազմական տեխնիկա արտադրող մի քանի ընկերություն։