ԱՄՆ-ը սպառնացել է Չինաստանին՝ Ռուսաստանի հատուկ գործողությանն աջակցելու դեպքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կզգուշացնի Չինաստանի ղեկավարությանը, որ Վաշինգտոնը քայլեր կձեռնարկի, եթե հայտնի դառնա Պեկինի աջակցության մասին Ուկրաինայում ռուսական զորքերի գործողությանը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահ Բայդենը բանակցություններ կվարի նախագահ Սի Ծինփինի հետ և կհստակեցնի, որ Չինաստանը պատասխանատվության կենթարկվի ռուսական ագրեսիային աջակցելու ցանկացած գործողության համար»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների բանակցությունները կանցկացվեն ուրբաթ օրը։