Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ․ «Հենակետ»

Չինաստան

  • Չինացի զինվորականները նոր ռադիոլոկացիոն կայան են տեղադրել Հնդկաստանի հետ սահմանին։
  • Չինաստանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջիանը նախազգուշացրել է, որ եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեն Չինաստանի դեմ՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ Ռուսաստանի հետ ունեցած վեճի պատճառով, Պեկինը համապատասխան քայլեր կձեռնարկի։
  • Չինացի զինվորականները հերթական անգամ վարժանքներ են ացնկացրել Թայվանում դեսանտ իջեցնելու սցենարը անընդհատ կատարալեգործելու նպատակով։
  • Շաբաթվա ընթացքում չինական արժեթղթերը արժեզրկվել են, իսկ առևտրականներն այդ կապակցությամբ կանխատեսումներ են արել՝ մտավախություն հայտնելով Թայվանի վրա Չինաստանի հնարավոր հարձակման վերաբերյալ։
  • Չինաստանի ռազմաօդային ուժերի 13 մարտական ինքնաթիռներ մարտի 14-ին ուղարկվել են Թայվանի ափեր, որտեղ ընթանում են պահեստազորայինների համազգային վարժանքները: Թայվանի ՀՕՊ նույնականացման գոտում չինական ավիացիայի հայտնվելը մարտական կիրառման մշակման գրեթե ամենօրյա պրակտիկա է։

Թուրքիա

  • «TAI TUSAŞ» ընկերությունը շարունակում է զարգացնել հինգերորդ սերնդի թուրքական «TF-X» կործանիչների արտադրության ծրագրի իրագործման գաղափարը։
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը։
  • Թուրքական Baykar ընկերության արտադրության «AKINCI» հետախուզական-հարվածային ԱԹՍ-ն թռիչքի բարձրության նոր ռեկորդ է սահմանել՝ հասցնելով այն 12.243 մետրի։
  • Թուրքիայի պաշտպանական հսկա արդյունաբերողի՝ «Baykar Makina»-ի տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտնել է, որ «MIUS» անօդաչու կործանիչի սերիական արտադրությունը սկսվել է և ստացել «kizilelma» անվանումը։
  • «Forbes»-ը գրել է, որ եթե Ռուսաստանին հաջողվի փոխել Զելենսկու կառավարությունը, դա լուրջ խնդիր կդառնա թուրքական անօդաչու ավիացիայի ծրագրերի համար։ Ուկրաինան թուրքական akinci ԱԹՍ-ների համար շարժիչներ էր մատակարարում Թուրքիային, ինչպես նաև Bayraktar TB2 ԱԹՍ-ների և T929 հարվածային ուղղաթիռի մի շարք բաղադրիչներ: Հարվածի տակ կարող է հայտնվել նաև հինգերորդ սերնդի ATI TFS կործանիչի և Bayraktar MAUS անօդաչու թռչող սարքի նախագիծը։
  • Թուրքական Yeni Şafak թերթը գրում է, որ Եվրոպան ցանկանում է կառուցել իր անվտանգությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտություն հրահրելով։ Դա իրականացնելը շատ հեշտ է՝ պատահաբար հրթիռ արձակելով թուրքական նավի վրա, կամ խոցելով ռուսական ինքնաթիռը։
  • 2022թ. առաջին երկու ամսում Ուկրաինային թուրքական զենքի վաճառքի ծավալներն աճել են 60 անգամ՝ կազմելով 58,4 մլն դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է ընդամենը 970 հազար դոլար։ Բացի «Բայրաքթար»-ից, Թուրքիան Ուկրաինային վաճառում է զրահաբաճկոններ և սաղավարտներ։
  • Պակիստանն այժմ պաշտոնապես առաջին երկրներից մեկն է, որը Թուրքիայից գնել է AKINCI հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Իրան

  • ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ապագա ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մայքլ Կուրիլլան հայտարարել է, որ Իրանն այսօր թիվ 1 ապակայունացնող գործոնն է Մերձավոր Արևելքում։
  • Իրանում ցուցադրվել է միջին հեռահարության «Khaybar Shekan» նոր բալիստիկ հրթիռները։
  • Հզոր հրդեհ է բռնկվել երկրի արևմուտքում գտնվող Քերմանշահի շրջանում գտնվող իրանական ռազմակայաններից մեկում, որտեղ տեղակայված են բալիստիկ հրթիռների հաշվարկներ, ինչպես նաև իրանական արտադրության ԱԹՍ-ներ։ Հրդեհը մարվել է, տեղի լրատվամիջոցները հաղորդել են, որ տուժածներ չկան։ Միջադեպի մեջ իրանական կողմը մեղադրում է Իսրայելին։ Իրանի պատասխանը չի ուշացել։ Իրանական կողմը հրթիռային հարված է հասցրել Իրաքի Էրբիլում գտնվող ռազմաբազային։
  • Իրանի ՌՕՈւ F-5 կործանիչը կործանվել է Թավրիզ քաղաքում։
  • Թեհրանում հայտարարել են երկրի միջուկային օբյեկտներից մեկում դիվերսիայի կանխման մասին։ Ըստ իրանական հեռուստաընկերության հաղորդման, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կալանավորել է մի խումբ, որը աշխատել է Մոսադի համար և մտադիր էր վնաս հասցնել Ֆորդոյում գտնվող միջուկային օբյեկտին։ Իսրայելական հատուկ ծառայությունները փորձել են մոտենալ ցենտրիֆուգների հետ աշխատող տեխնիկային։
  • «Սպառնալիքի ամենամյա գնահատում» վերնագրով վերջին զեկույցում ԱՄՆ հետախուզության վարչության տնօրենը նշել է, որ Իրանի միջուկային գործունեությունն ուղղված չի եղել միջուկային զենքի ստեղծմանը:
  • Իրանի և Ուզբեկստանի միջև անվտանգության ոլորտում համատեղ համագործակցության մասին փաստաթուղթ է ստորագրվել, որը համագործակցության հնարավորություն կտա ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և այլ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։
  • Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ 12 բալիստիկ հրթիռներ են արձակվել Էրբիլի տարածքում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ «Իրաքի սահմաններից դուրս» և հարվածել են ուղիղ 01:20-ին՝ ճիշտ նույն ժամին, երբ 2020 թվականի հունվարին սպանվեց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
  • Իրանի ԻՀՊԿ-ն պատասխանատվություն է վերցրել իր վրա Էրբիլի ուղղությամբ գիշերային հարվածի առնչությամբ։ Թիրախավորվել են իսրայելական ռազմակայաններ, որոնք խոցվել են որպես պատասխան ԻՀՊԿ երկու սպաների զոհվելուն Դամասկոսում հասցված ավիահարվածի հետևանքով:

Իրաք

  • Իրաքի Էրբիլ քաղաքում հրթիռակոծվել է միջազգային կոալիցիայի ռազմաբազան։ Հարվածը հասցվել է Իրանի տարածքից՝ ընդհանուր արձակելով 6 միավոր «Fateh-110» հրթիռներ։ Կան ավերածություններ նաև ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ, տուժել է նաև «Քուրդիստան» հեռուստաընկերությունը։ Իրանական աղբյուրները հայտնում են, որ հարվածի են ենթարկվել այն օբյեկտները, որտեղ եղել են «Մոսադ»-ի գործակալներ։ Ի դեպ, Իրանական «Fateh-110» հրթիռների հայտարարված հեռահարությունը կազմում է 300 կմ, իսկ արձակման վայրից Թավրիզի «Խասաբադ» ռազմաբազայից մինչև Էրբիլ չափվել է մոր 250 կիլոմետր:
  • Էրբիլում «Մոսադ»-ի կենտրոնի հրթիռակոծության հետևանքով զոհված իսրայելցի սպաների թվում մի քանի թուրք սպաներ են հայտնաբերվել։ Այդ իսկ պատճառով Թուրքիան շարունակում է դատապարտել Իրանի հրթիռային հարձակումները Էրբիլի վրա։
  • Իրաքի իրանամետ կազմավորումներից մեկը հայտնում է, որ ամերիկյան զինվորականները Այն ալ-Ասադի (Անբար, Իրաք) և էտ-Թանֆ (Հոմս, Սիրիա) բազաներում վարձկաններ են պատրաստում Ուկրաինա ուղարկելու համար՝ Կիևի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար:
  • Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Նայնավա և Սալահ ադ Դին նահանգների սահմանին ԻՊ-ի ահաբեկիչների խոշոր թունելին օդային հարված է հասցվել։

Իրաքի իշխանությունները ծրագրում են Ֆրանսիայից պատվիրել 14 միավոր «Dassault Rafale» կործանիչներ, որոնք ակտիվորեն դուրս են մղում ամերիկյան և ռուսական մրցակիցներին զենքի համաշխարհային շուկայում, իսկ Ռուսաստանից՝ T-90 տանկերի լրացուցիչ խմբաքանակ:

ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները գրոհել են Իրաքի բանակի ավտոշարասյունը Անբար նահանգում՝ ավազամրրրրիկի հանգամանքը ի շահ իրենց օգտագործելով։

Սիրիա

  • Իսրայելի ՌՕՈւ-ի կողմից Դամասկոսին հասցված նպատակային հարվածների արդյունքում զոհվել է ԻՀՊԿ երկու բարձրաստիճան սպա։
  • Նախկին սիրիացի զինծառայողները, որոնք իրենց երկրում մասնակցել են ահաբեկիչների դեմ մարտերին, ակտիվորեն գնում են հավաքագրման կետեր՝ Ուկրաինա մեկնելու ցանկությամբ ռուսական զորքերի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար: Սիրիայի շատ քաղաքներում հանրահավաքներ են անցկացվում՝ ի պաշտպանություն ռուսական գործողության։ Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինն առաջարկել է օգնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքից կամավորներին ՝ նրանց ցանկության իրականացման համար:
  • ԻՊ ահաբեկչական խմբավորումը հաստատել է իր առաջնորդ Աբու Իբրահիմ Ալ Քուրայշիի ոչնչացման փաստը և նոր ղեկավար է նշանակվել, որի անունն է՝ Աբու Հասան Ալ-Հաշիմի Ալ-Կուրեյշի, ով Աբու Բաքր ալ-Բաղդադիի եղբայրն է։
  • Ռուսական ռազմական ոստիկանության պարեկային ծառայությունը Գոլանի բարձունքների սիրիական կողմում Իսրայելի հետ սահմանից ոչ հեռու դիտարկում է իրականացրել։

Իսրայել

  • Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Բահրեյն՝ Իրանին հակազդելու համատեքստում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխադարձ շփումներ հաստատելու համար: Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոխավին իր կատարցի գործընկերոջ հետ անձնական հանդիպում է ունեցել Բահրեյն կատարած այցի շրջանակներում, չնայած Իսրայելի և Կատարի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի բացակայությանը:
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Իսրայելին ՝ Քնեսեթում ելույթ ունենալու խնդրանքով, սակայն մերժում է ստացել։
  • Իսրայելի ՌՕՈւ կործանիչները Հոլանի բարձունքներում ԱԹՍ-ի առկայության հաղորդագրությունից հետո անմիջապես օդ են բարձրացվել։
  • Իսրայելի պաշտպանության բանակի գնահատմամբ, բարձր է երկրի հյուսիսում սպառնալիքի մակարդակը՝ Իրանի կողմից սպասվող հարձակման կամ գնդակոծության ֆոնին։
  • Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետի աշխատակազմը հաղորդագրություն է ուղարկել անձամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Իսրայելի նկատմամբ քննադատությունը իսրայելական սպառազինություն Կիևին չտրամադրելու համար:
  • Միջուկային օբյեկտում դիվերսիան կանխելու մասին Իրանի պետական ԶԼՄ-ների հայտարարությանը զուգահեռ հաղորդագրություններ են ստացվում Իսրայելի կառավարության ռեսուրսների վրա կիբեռհարձակման մասին, ներառյալ Մոսադի պաշտոնական կայքը, ենթարկվել են հզոր կիբերհարձակումների և հայտարարության պահին անհասանելի են եղել:

Աֆղանստան

  • Քաբուլի օդանավակայանի կառավարման պայմանագիրը Թուրքիայի հետ շուտով կստորագրվի։ Այս հարցի շուրջ համաձայնության են հասել Անթալիայում կայացած կոնֆերանսի ժամանակ Մևլութ Չավուշօղլուի և Թալիբանի ներկայացուցիչների համատեղ հանդիպման ժամանակ։
  • «The Woll Street Journal»-ը գրում է, թե Չինաստանը բանակցություններ է սկսել Աֆղանստանում նավթի, գազի և պղնձի հանքավայրերի յուրացման շուրջ։ Բանակցությունների մեկնարկի մասին փաստը հաստատել է նաև Աֆղանստանում Չինաստանի դեսպանը։

ՆԱՏՕ

  • Լատվիայի պաշտպանության նախարարությունը ցանկություն է հայտնել երեքից վեց ամիս ժամկետով իր ավիաբազաներում տեղակայել թուրքական հարվածային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը։
  • Ավելի քան 25 երկրներից ավելի քան 30 հազար զինծառայողներ կմասնակցեն մարտի 14-ին Նորվեգիայում մեկնարկող մարտական հրաձգությամբ լայնածավալ զորավարժություններին: Վրաստանում մարտի 20-ից մինչև 25-ին կանցկացվեն նաև ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները: Դաշինքը նշում է, որ զորավարժությունները պլանավորված են և ոչ մի կերպ կապված չեն Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունների հետ:
  • Շվեդիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը կհանգեցնի Եվրոպայում անվտանգության իրավիճակի ապակայունացմանը։
  • Կոսովոյի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքը, դրական որոշման չի հանգի։ ՆԱՏՕ-ի կազմում Կոսովոյի ընդգրկմանը դեմ են արտահայտվել Իսպանիան, Հունաստանը, Սլովակիան և Ռումինիան:
  • ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի լրացուցիչ զորակազմը Ֆրանսիայից ժամանել է Ռումինիա՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման շրջանակներում:
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կպատասխանի ՆԱՏՕ-ին սպառնացող Ռուսաստանի ցանկացած քայլի։ Նույնիսկ եթե դա կհանգեցնի համաշխարհային պատերազմի։
  • ՆԱՏՕ-ի հետախուզական ավիացիան ամենօրյա ռեժիմով Ուկրաինայի ուղղությամբ Ռումինիայի և Սև ծովի վրա հետախուզական դիտարկող գործողություններ են կատարում։ Աշխատում են «RQ-4A Global Hawk»-ը, «Boeing E-3 AWACS»-ը, «CL600 ARTEMIS»-ը, արձանագրում են Ղրիմի ու Մերձդնեստրի տարածքում տիրող իրադրությունը։

ՀԱՊԿ

  • 201-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողները Տաջիկստանում «անօրինական զինված կազմավորումների ոչնչացման» սցենարով պլանային վարժանքներ կանցկացնեն:
  • ՀԱՊԿ-ում համաձայնեցվել է 2022 թվականին անօրինական միգրացիայի հակազդման տարածաշրջանային գործողության անցկացման պլանը։
  • ՀԱՊԿ-ում խորհրդատվություն է տեղի ունեցել Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության 2022 թվականին միջոցառումների կազմակերպման վերաբերյալ։
  • Հաագայում մարտի 9-ին ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ քիմիական ահաբեկչության դեմ պայքարի նպատակով համագործակցության ամրապնդման և ջանքերի համակարգման մասին։ Որում հիմնական կետերն են՝ ՀԱՊԿ անդամ պետությունները խորը մտահոգություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ և հստակ հայտարարում են իրենց հանձնառությունը խաղաղությանը, որը զերծ է քիմիական զենքից: ՀԱՊԿ անդամ պետությունները կարևորում են ահաբեկչության դեմ պայքարի հարցերի քաղաքականացում թույլ չտալը և դրանք երկակի ստանդարտների քաղաքականության գործիքակազմ դարձնելը։ ՀԱՊԿ անդամ պետությունները հաստատում են, որ ռուս-չինական նախաձեռնությունը՝ քիմիական և կենսաբանական ահաբեկչության գործողությունների դեմ պայքարի վերաբերյալ կոնվենցիա մշակելու մասին շարունակում է արդիական լինել: