ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են խստացնել հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ նախագահներ Ջոզեֆ Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս որոշումն ընդունվել է կիրակի երեկոյան երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետո։ Գրում է tvzvezda.ru-ն:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու և «ռազմական գործողությունների դադարեցման համար օգտակար նախաձեռնություններ» ընդունելու վերաբերյալ։