Փաստորեն, թուրք-ադրբեջանական մարդասպանների կողմից հայկական բնակավայրերի գնդակոծությունը, պատերազմի վտանգները ԻՐԵՆՑ վնաս չեն տալիս…

Փաստորեն, թուրք-ադրբեջանական մարդասպանների կողմից հայկական բնակավայրերի գնդակոծությունը, հայերի սպանությունը, Արցախի և Հայաստանի մասնատման գործընթացները, պատերազմի վտանգները ԻՐԵՆՑ վնաս չեն տալիս…

Եվ ի դեպ, ստորև այն պայմաններն են, որոնք ԻՐԵՆՑ առաջ դրել են  ադրբեջանցիները։ Ի՞նչ եք կարծում, ԻՐԵՆՔ կհամաձայնե՞ն երկիրը թուրքին հանձնել։

…

Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ներառյալ Արցախի (Ղարաբաղի) նկատմամբ ցանկացած հավակնությունների ամբողջական հրաժարում։

Հայկական զորքերի դուրսբերում խորհրդային տարիներին այնտեղ հայտնված, այսպես կոչված, «անկլավներից» ժամանակակից Հայաստանի տարածքում, ինչին պնդում է Ադրբեջանը՝ մեկ գյուղ Արարատում և հինգ գյուղ՝ ՀՀ Տավուշի մարզում։

1970-ականների խորհրդային քարտեզների հիման վրա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման իրականացում:

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» հատուկ կարգավիճակի տրամադրում։

Ադրբեջանցի փախստականներին Հայաստանում իրենց կոմպակտ բնակության վայրեր վերադարձնելու կամ նրանց համապատասխան նյութական վնաս պատճառելու վերաբերյալ քննարկումների նախաձեռնում:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից