ՆԱՏՕ-ն չի կարող Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանել. Թրյուդո
ՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանել՝ չնայած այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքին, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն,Կանադայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ Զելենսկին հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ իրեն է դիմել Ուկրաինայի երկինքը փակելու ուղղակի խնդրանքով։ Նա հայտարարել է, որ չի կարողանա կատարել այս խնդրանքը՝ ՆԱՏՕ-ի՝ իրավիճակի սրման մտավախությունների պատճառով, թեև ուկրաինացի առաջնորդը դա խնդրել էր «օրեր շարունակ»:
Թրյուդոն ընդգծել է, որ եթե ՆԱՏՕ-ն ինքնաթիռներ ուղարկի Ուկրաինա՝ ռուսական ինքնաթիռները խոցելու համար, դա կնշանակի դաշինքին ուղղակի հակամարտության մեջ ներքաշել, ինչին ՆԱՏՕ-ն չի կարող գնալ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

