Պուտինը Շոլցի և Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երեք երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական թեման։

Ելիսեյան պալատը հայտնել է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները պահանջել են «անհապաղ հրադադար» հաստատել Ուկրաինայում։ Շոլցը և Մակրոնը նաև «պնդել են, որ ճգնաժամի ցանկացած լուծում պետք է համաձայնեցվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,-ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Երեք առաջնորդները հայտարարել են, որ իրենք առաջիկա մի քանի օրվա ընթացքում կշարունակեն սերտ կապ պահպանել միմյանց հետ: