Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկել Ուկրաինա՝ ռուսների դեմ կռվելու

Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկել Ուկրաինա՝ ռուսների դեմ կռվելու, որոնք մնացել էին Լեռնային Ղարաբաղում՝ 44-օրյա Ղարաբաղյան պատերազմից հետո։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է սիրիական ընդդիմության իրազեկ աղբյուրը։

«Թուքիան ավելի քան երկու հազար գրոհային էր ուղարկել Սիրիայից Լեռնային Ղարաբաղ, անցած տարի Հայաստանի հետ Ադրբեջանի հակամարտությանը Ադրբեջանի կողմից մասնակցելու համար։ Այժմ Թուրքիան սիրիացի այդ գրոհայինների մի մասին, և այլ երկրներից հավաքագրած գրոհայինների, որոնք գտնվում էին Ղարաբաղում, ուղարկել է Ուկրաինա, ուկրաինական բանակի կողմից՝ ռուսների դեմ կռվելու համար»,- փոխանցել է ռուսական լրատվամիջոցի աղբյուրը։

Ղարաբաղից Ուկրաինա մեկնած գրոհայինները անդամագրվել են ուկրաինական իշխանությունների կողմից ստեղծված արտասահմանյան լեգիոնին։