Ռուս զինվորականները վերսկսել են հարձակողական գործողությունները Ուկրաինայում
Ռուս զինվորականները Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից վերսկսել են հարձակողական գործողությունները Ուկրաինայում, քանի որ Կիևը չի ցանկանում ազդել ազգայնականների վրա կամ երկարաձգել լռությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերջինիս խոսքով՝ ազգայնական գումարտակները օգտվելով լռությունից, վերախմբավորվել և ամրապնդել են իրենց դիրքերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի ՊՆ-ն, շաբաթ օրը ժամը 10:00-ից Մարիուպոլից և նրանից հյուսիս գտնվող Վոլնովախա շրջկենտրոնից խաղաղ բնակիչների ելքի համար լռության ռեժիմ էր հայտարարվել։
Ըստ ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևի, այդ նպատակով մանրակրկիտ մշակվել և համակարգվել են հումանիտար միջանցքների երթուղիներն ու տրանսպորտային նյութատեխնիկական ապահովումը, և ՌԴ զինված ուժերն ապահովել են դրանց անվտանգությունը, որի մասին նախապես տեղեկացվել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները Կիևում և Մոսկվայում։
Ինչպես ավելի վաղ ասել էր Միզինցևան, Խարկովում և Սումիում, ինչպես նաև Վոլնովախի և Մարիուպոլի ուղղություններում ազգայնականները կանխել են խաղաղ բնակչության տարհանումը անվտանգ վայրեր։ Վերջիններս ֆիզիկական բռնությամբ սպառնացել են խաղաղ բնակիչներին, պարետային ժամ սահմանել և ականապատել բնակավայրերի ելքերը:

