Microsoft-ը դադարեցնում է ապրանքների վաճառքն ու ծառայությունների մատուցումը Ռուսաստանում

Ամերիկյան «Microsoft» տեխնոլոգիական ընկերությունը դադարեցնում է ապրանքների վաճառքն ու ծառայությունների մատուցումը Ռուսաստանում։ Ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։

«Այսօր մենք հայտարարում ենք, որ դադարեցնում ենք մեր արտադրանքի նոր վաճառքները և Microsoft-ի ծառայությունների մատուցումը Ռուսաստանում։ Բացի այդ, մենք սերտորեն համակարգում և աշխատում ենք ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների հետ, և այդ պատճառով դադարեցնում ենք մեր բիզնեսի բազմաթիվ ասպեկտներ Ռուսաստանում՝ այդ կառավարությունների պատժամիջոցների մասին որոշումների համաձայն»,- ասվում է հայտարարության մեջ։

Ընկերությունում հավելել են, որ ստեղծված իրավիճակում Ուկրաինային օգնելու առավել արդյունավետ միջոց են համարում «այն կոնկրետ քայլերը, որոնք ձեռնարկվում են արևմտյան երկրների կառավարությունների հետ համակարգմամբ»։