ՌԴ–ն կանխարգելիչ հարվածներ է հասցրել Կիևի բարձրտեխնոլոգիական օբյեկտների ուղղությամբ

Ականատեսները հասցրել են նկարահանել Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցող պայթյունները։

Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ Կիևի հեռուստաաշտարակի վրա արկ ընկնելուց հետո հեռարձակման հետ կապված խնդիրներ կան։

Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ հեռուստաաշտարակի շրջանում 2 պայթյուն է եղել։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հարվածներ կհասցնի Ուկրաինայի ԶՈւ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնին, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության տեխնոլոգիական օբյեկտներին։