Այս պատերազմը բավականանին բազմաշերտ է, այստեղ չկա երկու կողմ․ Այստեղ կողմերը շատ են

Ռուսաստանը դեռևս վարում է տակտիկական մարտ։ Բուն ռազմական գործողություններից տակտիկական մարտը տարբերվում է նրանով, որ հարվածներ են հասցվում ռազմական օբյեկտներին, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներին, ոչնչացվում են տարբեր նշանակության պահեստներ, այդ թվում նաև վառելիքի։

Տակտիկական մարտերի մեջ են մտնում նաև տեղային փողոցային մարտերը, ինչպես նաև տարբեր տեսակի զինատեսակների ցուցադրական օգտագործումը։ Իսկ բուն պատերազմը դեռ չի սկսվել, այն ավելի ահասարսուռ և արյունալի է։ Բուն պատերազմի տիպիկ օրինակ է մեր 44-օրյա պատերազմը, երբ բացի հիվանդանոցներին և այլ մարդասիրական օբյեկտներին, կրոնական կառույցներին հարվածներ հասցնելուց (շատ լավ իմանալով , որ կրոնական կառույցներում և մարդասիական օբյեկտներում կարող են պատսպարված լինել խաղաղ բնակչություն) , օդային հարվածներ էին հասցնում ՀՀ սահմանամերձ գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակարաններին։

ՌԴ-ի վարած տակտիկական մարտին Ուկրաինան փորձում է պատասխանել բացառապես տեղային մարտերով՝ դրանում ընդգրկելով նաև խաղաղ բնակչությանը, օրինակ մոլոտովի կոկտեյլներով ռուսական զորքերի համար խոչընդոտներ ստեղծել։ Խաղաղ բնակչությանը այս կերպ ռազմական գործողությունների մասնակից դարձնելով, Ուկրաինան երկու հարց է լուծում։ Առաջին, ցույց է տալիս աշխարհին, որ ուկրաինացիները դեմ են Ռուսաստանին և երկրորդ, փորձում է ՌԴ-ին ներքաշել խաղաղ բնակչության դեմ ռազմական գործողությունների մեջ։

Ի դեպ, նաև հատկանշական է, որ մոլոտովյան կոկտեյլների պատրաստման գործին ընդգրկված են երիտասարդ տարիքի տղամարդիկ, այսինքն այն տղամարդիկ, ովքեր հիմա պետք է ուկրաիանական բանակի համազգեստ կրեին և զենք բռնեին․․․ Այս պատերազմը բավականանին բազմաշերտ է, այստեղ չկա երկու կողմ։ Այստեղ կողմերը շատ են․․․

 

Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ