Ռուսաստանի Դաշնային խորհուրդը թույլատրել է երկրի զինված ուժերն օգտագործել արտերկրում

Ռուսաստանի դաշնային խորհուրդը երկրի նախագահին Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման համաձայնություն է տվել երկրի սահմաններից դուրս՝ կապված Դոնբասում ստեղծված իրավիճակի հետ։

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ որոշման օգտին է քվեարկել 153 սենատոր։

Համաձայն որոշման՝ Ռուսաստանի զինված ուժերի կազմավորումների ընդհանուր թիվը, նրանց գործողությունների շրջանները, նրանց առջև դրված խնդիրները և Ռուսաստանի տարածքից դուրս գտնվելու ժամկետները սահմանվում են Ռուսաստանի նախագահի կողմից՝ համաձայն ՌԴ սահմանադրության։

Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից սկսած։