Ադրբեջանցի երգիչն այցելել է բռնազվաթված Վարանդայի տարածք, ինչից հետո՝ կալանավորվել

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամի ալիքում գրում է

«Բազմիցս նշել եմ, որ Բաքվի բռնապետն Արցախից ժամանակավոր բռնազավթած տարածքները համարում է իր և իր ընտանիքի սեփական «կալվածք»։

Մինչդեռ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սովորական քաղաքացիները զրկված են այդ «կալվածք» նույնիսկ ազատորեն այցելելու տարրական իրավունքից։

Ասվածի վերջին ապացույցն ադրբեջանցի երգիչ Մանաֆ Աղաևի այցն է բռնազվաթված Վարանդայի տարածք, ինչից հետո վերջինս և նրան ուղեկցող անձը դատապարտվել են 15-օրյա կալանքի։

Հետևաբար, ակնհայտ է, որ սովորական ադրբեջանցուն այս տարածքները պետք չեն, քանի որ դրանք միայն ավելացրել են նրան կեղեքող Բաքվի բռնապետի և վերջինիս ընտանիքի անձնական ունեցվածքը»։