Թուրքիայի ՆԳ նախարարը հանդիպել է հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հանդիպել է Թուրքիայում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Թուրքիայի ՆԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում։

«Մեր նախարար պրն Սուլեյման Սոյլուն Թուրքիայում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ միասին հյուրընկալել է տիկին Ռիտա Քարանֆիլ Նուրնուրին և տիկին Թալին Էրգյունեշ Գազերին»,-«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, նշվում է գրառման մեջ։