Օլիգարխներն ու գործարարները սկսել են ակտիվորեն հեռանալ Ուկրաինայից. Լրատվամիջոցներ

Մամուլի տեղեկություններով՝ ուկրաինացի օլիգարխներն ու ձեռնարկատերերը չարտերային թռիչքներով սկսել են լքել երկիրը։ Միայն մեկ կիրակի՝ փետրվարի 13-ին, Կիևից մեկնել է 20 մասնավոր ինքնաթիռ և չարտեր։ Գրում է  tvzvezda.ru-ն:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ուկրաինայից հեռացած գործարարների թվում են եղել Բորիս Կոլեսնիկովն ու Ռինատ Ահմետովը։

Բացի դրանից, 50 հոգուց բաղկացած թռիչք այս պահի դրությամբ իբր պատվիրել է «Ընդդիմադիր պլատֆորմ-կյանքի համար» կուսակցության  պատգամավոր Իգոր Աբրամովիչը: Այս ինքնաթիռով, ինչպես գրում է «Ուկրաինական Պրավդա» հրատարակչությունը, հղում անելով «Ընդդիմադիր պլատֆորմ-կյանքի համար» կուսակցության  աղբյուրներին, Աբրամովիչի բիզնես գործընկերները, ինչպես նաև նրա կուսակիցների հարազատները ենթադրաբար պետք է մեկնեն Վիեննա։