Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է․ որոշումը կհրապարակվի 2022 թվականի փետրվարի 7-ին

Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու անհեթեթ միջնորդության քննությունն ավարտվել է։ Դատավոր Դավիթ Արղամանյանի որոշումը կհրապարակվի 2022 թվականի փետրվարի 7-ին ժամը 11:00-ին։

Կրկնում եմ օրեր առաջ արտահայտած մոտեցումս. այս իրավիճակում անգամ դատավոր Արղամանյանն է ունակ կայացնելու միակ արդար ու միակ իրավաչափ որոշումը։ Նա կարո՛ղ է մասնագիտական համայնքին ապացուցել, որ ինքը «Հայաստանի Հանրապետության դատավոր է», որը ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, այլ ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի դատավոր», որն առաջնորդվում է այդ կուսակցության ղեկավարի քմահաճույքներով։

Ես անկեղծորեն հավատում եմ դրան, և արդարադատության ակնկալիքով կրկին կլինեմ Աջափնյակի դատարանի առջև փետրվարի 7-ին՝ ժամը 11:00-ին։

… and Justice for all!

 

Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան