Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կարևորությունն այսօրվա Հայաստանի համար աննշան է․ Իրանագետ

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կարևորությունն այսօրվա Հայաստանի համար աննշան է ու, օրինակ, համեմատելի չէ ընդհանրապես Երևան-Ջուլֆա-Թավրիզ երկաթուղու հետ, որն անհամեմատ կարևոր էր ու կենսական նշանակություն ուներ Հայաստանի առաջին հանրապետության համար։

Այն կարևոր տնտեսական նշանակություն ունի միայն Ադրբեջանի համար, որը դրանով կապվելու է Նախիջևանի ու Թուրքիայի հետ։ Իսկ ինչո՞ւ մենք պետք է դա թույլ տանք։

Ահա մի հատված, թե ինչ էր պատասխանում 1918-1920թթ. Հայաստանում Ադրբեջանի դեսպան Հախվերդովը իր կառավարության վարչապետ Խան Խոյսկիի հեռագրած այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի քաղաքական-տնտեսական շահերի տեսակետից ցանկալի է Երևան-Ջուլֆա-Թավրիզ երկաթուղու աշխատելը.

«Նախքան մեր հարաբերությունների կարգավորումը և սահմանների որոշումը, Երևան-Ջուլֆա ճանապարհը բանալը համարում եմ աննպատակահարմար։ Տնտեսական տեսակետից այն նպաստավոր է միայն Հայաստանի համար։ Մեզ համար ճանապարհի բացումը դեռևս տնտեսական շահ չի ներկայացնում, իսկ քաղաքական շահերը թե Նախիջևանում, թե Ատրպատականում մենք կարող ենք հետապնդել առանց այդ ճանապաարհի»։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից