Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են ցրտահարվել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Քարվաճառում ադրբեջանցի չորս զինվորներ են կորել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, պատճառը եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունն է։
«Հաքքին.ազ»-ը հրապարակել է նրանց անունները՝ ավագ լեյտենանտ Բաղիրով Ֆուադ Ալահվերդի օղլուն, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադ Ռաուֆ օղլուն, շարքայիններ Հուսեյնով Մաշալլա Ռովշանը և Քերիմով Յասին Յավերը։ Նրանք չեն կողմնորոշվել տեղանքում ու շեղվել են ուղուց։
Նրանց գտնելու համար գործողություններ են իրականացվել, ինչի հետևանքով երեքին գտել են ու տեղափոխել հոսպիտալ։
Ավագ լեյտենանտի որոնումները շարունակվում են։
Մեկ այլ տեղեկությոամբ, Քարվաճառի ուղղությամբ տեղակայաված դիրքերից մեկում ադրբեջանցի սպա Բաղիրով Ֆուադ Ալահվերդի օղլուին ցրտահարված են գտել։

