Իսրայելի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել 13 տարի անց
Հունվարի 20-ին Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը և Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը առաջինն է վերջին 13 տարիիների ընթացքում, որը հանրայնացվել է: Այս մասին հայտնում է regionmonitor.com-ը։
Լապիդի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն զանգահարել է, որպեսզի տեղեկանա Իսրայելի արտգործնախարարի առողջական վիճակի մասին՝ COVID-19 ախտորոշումից հետո։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե մոտ ապագայում հնարավոր է Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգը այցելի Թուրքիա:
Իսրայելական կողմը իր հերթին հաստատել էր, որ կողմերի միջև բանակցություններ են ընթանում Հերցոգի հնարավոր այցի կազմակերպման հետ կապված, սակայն դեռ «հստակ որոշում չկա, որ այցը կկայանա»:
Նշենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ շուրջ մեկ տասնամյակ:

