Ադրբեջանը ԼՂ-ից զավթած տարածքներում ստեղծում է պետական կառույցներ
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իր վերահսկողության տակ անցած տարածքներում սկսել է տեղական և այլ պետական մարմինների կառույցներ ստեղծել: Այս մասին շաբաթ օրը հաղորդել են հանրապետության նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կենտրոնական, տեղական և այլ պետական մարմինները պետք է մինչև 2021 թ. մարտի 1-ը առաջարկություններ ներկայացնեն էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններին դրա համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ»,- ասված է հրամանագիրի մեջ, որը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին համատեղ հայտարարություն Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Փաստաթղթի համաձայն, ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, մի շարք շրջաններ անցան Բաքվի վերահսկողության տակ, իսկ ռուս խաղաղապահները տեղակայվում են շփման գծի ու Լաչինի միջանցքի երկայնքով:

