ՀՀԿ համագումարը բացվեց ՀՀ օրհներգով՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարը: Այստեղ են ՀՀԿ գրեթե բոլոր առաջին դեմքերը:
Բոլոր սրահներում հնչում են Հայաստանի ու Արցախի մասին երգեր:
Համագումարին մասնակցում է 563 պատվիրակ: ՀՀԿ համագումարը բացվեց ՀՀ օրհներգով՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ։

