Կառավարության նիստի օրակարգում 57 հարց է․ ՈՒՂԻՂ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 57 հարց, որից 50-ը չի զեկուցվում, ևս 4 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- Ալեքսանդր Գեղամի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին,
- «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու և գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին և այլ հարցեր:

