Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը 3+2 ձևաչափով հանդիպմանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է իր մասնակցությունը 3+2 ձևաչափով հանդիպմանը, հաղորդում է Sputnik Азербайджан-ը:

Ադրբեջանական կողմը նիստին կներկայացնի ԱԳ փոխնախարար Հալաֆ Հալաֆովը։ 3+3 (3+2) ձևաչափով առաջին նիստը տեղի կունենա Մոսկվայում՝ դեկտեմբերի 10-ին:

Նշենք, որ Թբիլիսին հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։