Իրանն ամեն ինչ անում է՝ իր անվտանգությունն ապահովելու համար. Խաթիբզադե
Ոչ ոք չի կարող հարվածել Իրանի անվտանգությանը՝ օգտագործելով Պարսից ծոցի և շրջակա տարածքների աշխարհագրությունը: Այս մասին ասել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում, արձագանքելով Iran Press-ի թղթակցին, թե Իսրայելի ռազմական նախարարը հայտարարություն տարածել, որ Իրանը օգտագործում է Չաբահարը և Քեշմը անօդաչու թռչող սարքերի հարվածներ հասցնելու համար։
«Իրանն ամեն ինչ անում է՝ իր անվտանգությունը պահպանելու համար»,- նշել է նա՝ մեղադրանքներն անօգուտ անվանելով։
Խաթիբզադեն շնորհավորել է նաև Պաղեստինի ճնշված ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա առթիվ և նշել. «Մեզ համար Պաղեստինը անխախտ իդեալ է, և Պաղեստինի ժողովրդի տառապանքը երբեք չի ջնջվի իրանցիների հիշողությունից»։
«Սիոնիստական ռեժիմը շարունակում է ոտնահարել պաղեստինցիների իրավունքները»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

