Պատվաստումային գործընթացն իրականացվում է անկազմակերպ, քաոսային, հախուռն
Արժանապատիվ բուժաշխատողների միության նախագահ, Ազատ Կամք նախաձեռնության անդամ, բ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանի խոսքը «Covid 19, վնասները, հետևանքները և մարտահրավերները» թեմայով նոյեմբերի 5-ին կայացած ասուլիս քննարկման ժամանակ:
Պատվաստումային գործընթացն իրականացվում է անկազմակերպ, քաոսային, հախուռն։
Չկա հստակ մշակված ռազմավարություն, որտեղ արտացոլված լինեին հիվանդության ծանր ընթացքի ռիսկի խմբերը, պատվաստման թիրախային խմբերը, նրանց հասնելու ձևերը, բնակչության հետ հաղորդակցությունը, սահմանված ցուցանիշները, ժամկետները, մոնիտորինգը և գնահատումը, առկա է կազմակերպչական հսկայական բաց։
Չկա պետություն-քաղաքացի համագործակցություն պատվաստման իրականացման գործընթացում, այլ կա պարտադրանք, սպառնալիք, շանտաժ, մահերի շահարկում և վախի, եթե չասենք փսիխոզի, մթնոլորտի ձևավորում։
Պատվաստման գործընթացում խախտվել են ոչ միայն բազում իրավական նորմեր, այլ բժշկագիտության բազում հիմնարար սկզբունքներ։

