Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության ակունքները (տեսանյութ)
Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը։
Սերգեյ Շաքարյանցի հետ անդրադարձ ենք կատարել վերջին շրջանում Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությանը, գործողություններին, որոնք ոչ միայն սադրիչ են, այլև ակնհայտորեն ուղղված են Իրանի և Մերձավոր Արևելքի շիաների շահերի դեմ։ Թուրքիան սկսել է ռուսական և իրանական լրտեսների որսը։
Խոսել ենք միաժամանակ հավելյալ զինուժի ու ռազմական տեխնիկայի՝ 3 ուղղություններով կուտակումների մասին՝ թե՛ ռուսական, թե՛ թուրքական կողմերից, ինչպես նաև հայ-թուրքական «դրական» ազդակների մասին։
Պատասխանելով դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին հարցին, այն է՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնաբերաբար ճանաչո՞ւմ ենք Արցախը Ադրբեջանի տարածքում, քանզի Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, արդյո՞ք դա չեն հասկանում հայաստանյան իշխանությունները՝ վերլուծաբանը արձագանքեց․ «Ինչո՞ւ չեն հասկանում, լիքը կաշառք են ստացել, որ դա իրականանա»։
Անդրադառնալով ընդդիմության և ժողովրդի հետագա քայլերին՝ Սերգեյ Շաքարյանցը ընդգծեց, որ ցույցերը օգուտ չեն բերելու․ «Հիշեցնեմ՝ 1922 թ․ հունական բանակը ապստամբել է դավաճան իշխանության դեմ», – հավելեց նա։
Հարցազրույցը դիտեք տեսանյութում

