Թուրքիայում բնակավող հայը վարչական շրջանի ղեկավար կդառնա
Ստամբուլահայ փաստաբան Բերք Աջարը հաջողությամբ հանձնել է քայմաքամ (վարչական շրջանի ղեկավար) դառնալու համար քննությունները և շուտով պաշտոնի կնշանակվի։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, վարչական շրջանի ղեկավար դառնալու համար նախատեսված քննությունները հաղթահարած Բերք Աջարը ավարտել է Ստամբուլի հայկական Սահակյան Նունյան դպրոցը և Լույս վարժարանը։ Նա 2020-ին ավարտել է Բիլգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
Առաջիկայում Բերք Աջարը կնշանակվի քայմաքամ՝ դառնալով Թուրքիայի հանրապետության պատմության առաջին հայ քայմաքամը։
Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ 2-րդ վարչատարածքային միավորի՝ շրջանի (իլչե) ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։

