Տեղի է ունեցել Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությունը

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) Էդգար Պենյա Պառայի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությունը:

Առաքելական նվիրակության բացման կապակցությամբ ելույթով հանդես են եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ը։

Մինչ նվիրակության բացման արարողությանը, Հայաստանի ԱԳ նախարարն ու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, տեղի է ունեցել երկու նամականիշով նոր գեղաթերթիկի մարում «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով: