Հաագայի դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների օրեր է նշանակել
Միացյալ Ազգերի կազմակերպության միջազգային արդարադատության դատարանը (Հաագայի դատարան) անցկացնելու է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ:
Լսումների օրեր են նշանակվել 2021 թ. հոկտեմբերի 14-ին և 15-ին:

