Կազմակերպվում է ստորագրահավաք՝ ընդդեմ պատվաստման պարտադրանքի․ Արա Զոհրաբյան
«Ազատ կամք» նախաձեռնությունը կազմակերպում է ստորագրահավաք՝ կցված հանրագրի կապակցությամբ: Ստորագրահավաքը սկսում ենք այսօրվանից և ավարտելու ենք 2021թ. հոկտեմբերի 7-ին: Այն հայրենակիցները, որոնք պատրաստակամ են օժանդակել ստորագրահավաքի կազմակերպմանը, կխնդրենք կապ հաստատել մեզ հետ (010 440333, azatkamq@gmail.com): Այս մասին հայտնում է Արա Զոհրաբյանը։
Հանրագրին միանալու համար կարող եք կցված հանրագրի տեքստը տպել, ստորագրել, լրացնելով անհրաժեշտ տվյալները և փոխանցել մեզ հետևյալ երեք եղանակներից մեկով՝ (1) ֆեյսբուքի միջոցով, (2) azatkamq@gmail.com էլեկտրոնային հասցեով, կամ (3) առձեռն ք.Երևան, Արշակունյաց 17 հասցեով (010 440333): Եթե խմբով եք ստորագրելու, ապա ստորագրեք և լրացրեք կցված երկրորդ փաստաթուղթը «ՄԻԱՆՈՒՄ ԵՆՔ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԻՆ» անվանումով:
Այստեղ կցում ենք նաև «Ազատ կամք» նախաձեռնության գործողությունների պլանը:
Տեղեկացնում ենք, որ նախապատրաստվում է՝
- Հանրագրի ստորագրություններ – Ստորագրահավաք
28.09.2021թ.-07.10.2021
- Փաստաբանական խմբերի ձևավորում Հայաստանում – Խմբերը ձևավորվում են և համալրվում: Տվյալները կհրապարակվեն 01.10.2021թ.
- Հայցադիմումի հանձնում վարչական դատարանին – Վիճարկվում է ԱՆ 20.08.21թ. թիվ 65-Ն հրամանը: Հայցը կհանձնվի դատարան 01.10.2021թ.
- Փաստերի և այլ տեղեկությունների հավաքագրում – Փաստահավաք խումբը կատարում է հարցումներ և հավաքում տվյալներ
- Հանրային իրազեկում – Հանրությանը մշտապես կտրամադրվեն տեղեկություններ
- Հանրագրի ներկայացում վարչապետին՝ հանրահավաքի միջոցով – Հանրահավաքը նախնական կկազմակերպվի 07.10.2021թ.
Հիշեցնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին: