Կորոնավիրուսով վարակվել է 772 քաղաքացի, գրանցվել է մահվան 13 դեպք
Հայաստանում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 772 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 259779 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1698811 վերջին մեկ օրում` 4988 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 12567 բուժառու. մեկ օրում ավելացել է 332-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 240730 անձ` վերջին մեկ օրում 425 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 5277 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1205 է:

