Փաշինյանը հանդիպել է Վրաստանի նախագահին

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն:

Զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական բազմադարյա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ երկու եղբայրական երկրների փոխգործակցությունը վարչապետի այսօրվա այցից հետո ևս նոր ազդակ կստանա: