Քաշաթաղի շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 6-ին Արցախի օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ։
Այս մասին Razm․info-ի փոխանցմամբ հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Համատեղ վարժանքներին նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել բարդ տեղանքներում ժամանակակից ռազմական տեխնիկայի օգտագործման հմտությունների կատարելագործմանը։
Վարժանքների հայտարարված նպատակը մարտական գործողությունների ընթացքում թուրք և ադրբեջանցի զինվորականների փոխգործակցության բարելավումը, հրամանատարական կազմի՝ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումն է։

