Այս պահին քրեական հետապնդման են ենթարկվում «Հայաստան» դաշինքի մոտ 13 անդամ, այդ թվում՝ 3 պատգամավոր և 5 պատգամավորության թեկնածուներ
«Հայաստան» խմբակցության նիստի ընթացքում, որին ներկա էր նաև դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, հայտնի է դարձել պրոֆեսոր Չարչյանին կալանավորելու որոշման մասին։
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը կալանավորված է առանց որևէ իրավական հիմքի և ԱԺ համաձայնության։ Նա այսօր ինքնակամ կներկայանա «Վարդաշեն» ՔԿՀ։
Դատախազի բացատրություններն ԱԺ-ում կապացուցեն, որ այս քրեական գործն ունի բացարձակապես քաղաքական դրդապատճառ, բովանդակազուրկ է և նպատակ ունի վախի մթնոլորտ սփռել երկրում։
Այս պահին քրեական հետապնդման են ենթարկվում «Հայաստան» դաշինքի մոտ 13 անդամ, այդ թվում՝ 3 պատգամավոր և 5 պատգամավորության թեկնածուներ։
Այսօրվա իշխանությունը հետապնդում է այն մարդկանց և ուժերին, որոնք հակադրվում են ներկայիս կառավարման համակարգին։
Կեղծ դատավարություններով իշխանությունը փորձում է շեղել «Հայաստան» դաշինքին իր պայքարից․ դա չի հաջողվելու։
Դատարանների, դատախազների և քննիչների քմահաճույքից ելնելով՝ անձեռնմխելիության ինստիտուտը դարձել է Սահմանադրության գոյություն չունեցող նորմ։

