Ի՞նչ է կատարվում Քաբուլի օդանավակայանում (տեսանյութ)
Ամերիկացի զինվորականները, որոնք ապահովում են Աֆղանստանից խաղաղ բնակիչների տարհանումը, նախազգուշական կրակոցներ են արձակել, երբ ամբոխը ներխուժել է Քաբուլի օդանավակայան: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով ականատեսներին, փոխանցում է TACC-ը։
BFM հեռուստաալիքը իր հերթին հրապարակել է Twitter-ում ականատեսների տեսանյութերը, որտեղ երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ ճեղքում պատնեշները և փորձում բարձրանալ Աֆղանստանից մեկնող ինքնաթիռների թեքահարթակների վրա:
Այժմ Քաբուլի օդանավակայանում տեղի է ունենում արեւմտյան երկրների քաղաքացիների զանգվածային տարհանում:
Kabul Airport Monday morning . 8-16-2021 pic.twitter.com/tiAQotBbF5
— BANDIT XRAY 🇺🇸 ⚔ (@BANDIT_XRAY) August 16, 2021

