ՀՀ ՄԻՊ–ը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավարը մեկնել են Սյունիք
Մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Թաթոյանը։
Նախատեսված են հանդիպումներ
Կապան քաղաքում, Կապան և Տեղ համայնքների գյուղերում:
Այցի նպատակն է վեր հանել մարդկանց խնդիրները համատեղ լուծումներ գտնելու հարցում:
Այսօր Կապանում այցին մասնակցում է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:

